ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News
«Փյունիկի» նոր սեփականատեր Անտոն Ֆարբերը Match TV-ին տված հարցազրույցում հայտնել է՝ արդեն հանդիպել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության հետ: Հարցին՝ «Փյունիկի» նախկին ղեկավարությունը բարդ հարաբերություններ ուներ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ։ Արդեն հանդիպե՞լ եք ՀՖՖ ղեկավարության հետ»։, Ֆաբերը պատասխանել է․
«Հաստատում եմ, որ հանդիպել ենք ֆեդերացիայի ղեկավարության, այդ թվում՝ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հետ։ Շատ առողջ խոսակցություն էր։ Մենք նախկինում ճանաչում էինք միմյանց: Ուստի մենք ակնկալում ենք և հույս ունենք, որ աշխատանքային հարաբերություններ կունենանք և կմտածենք միայն ֆուտբոլի մասին։ Մենք ոչ մեկի հետ կոնֆլիկտներ չենք ուզում, մենք պարզապես ցանկանում ենք մտածել ֆուտբոլի մասին և պայքարել խաղադաշտում։ Խաղադաշտից դուրս մենք ցանկանում ենք բոլորի հետ ընկերանալ և աշխատանքային հարաբերություններ կառուցել՝ ելնելով «Փյունիկ» ՖԱ-ի և հայկական ֆուտբոլի շահերից»:
--00—ԼՀ