ԱՄՆ-ում և ԵՄ-ում չեն մտածում հայերի մասին, Արևմուտքում դա ընկալվում է ուտիլիտարիստական ձևով․ ՌԴ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News

Screenshot_4

Հայ-ռուսական հարաբերությունները բարդ շրջան են ապրում։ Սա շատ առումներով հետևանք է Արևմուտքի գործողությունների, որոնք անցած տարում մեծացրել են ճնշումը Հայաստանի վրա, դրդել նրան քանդել ավանդական կապերը Ռուսաստանի հետ և պարտադրել հայ ժողովրդին խորթ արժեքային կողմնորոշումներ։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն նախարար Սերգեյ Լավրովին ուղղված հարցադրումների շրջանակում։

«Ցավոք, Հայաստանը հաճախ բարեհաճ է արձագանքում ԱՄՆ-ի և ԵՄ-ի չհիմնավորված խոստումներին։ Ի վերջո, ՀԱՊԿ-ը Հայաստանի անվտանգության հիմնաքարն է, իսկ ԵԱՏՄ-ին անդամակցությունը նրա տնտեսական բարեկեցության բանալին է»,- ասել է ռուս դիվանագետը։

«Մենք բազմիցս հայտնել ենք մեր հայ ընկերներին, որ ոչ Վաշինգտոնը, ոչ Բրյուսելը իրականում չեն մտածում իրենց գործընկերների ճակատագրի և շահերի մասին։ Արևմուտքում սովոր են դրանք ընկալել բացառապես ուտիլիտարիստական ​​ձևով։ Երևանը չէր կարող ուշադրություն չդարձնել անցյալ տարեվերջին Վրաստանում ծավալված իրադարձություններին։ Հավանաբար Հայաստանում լսել են ցինիկ հայտարարությունները եվրոպացիների համար Երևանը Մոսկվայից «անջատելու» «նախագծի» և հայ բնակչությանը «մի քանի ցուրտ ձմեռների պատրաստվելու» խորհուրդների մասին»:

Նույն ուղղությամբ է ամերիկյան Stratfor վերլուծական կենտրոնի վերջին կանխատեսումը, որը հայտնի է ամերիկյան հետախուզական գործակալությունների հետ սերտ կապերով։ Այն պարզ տեքստով նշում է, որ ԱՄՆ վարչակազմի փոփոխությունից հետո Վաշինգտոնը դժվար թե ունենա նույն բուռն հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ»,- ասել է Լավրովը։

--00—ՅՄ