ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News
Հայաստանի իշխանությունները չեն ցանկանում փոխել Ամենայն Հայոց Կաթողիկոսին, իսկ 2018 թվականին նրա հետ կապված դեպքերը իրենք չէ, որ ուղորդել են։ Այս մասին Շվեյցարիայի հայ համայնքի հետ հանդիպմանը ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ըստ Փաշինյանի, եթե 2018 թվականին նրանք իսկապես խնդիր դնեին փոխել Կաթողիկոսին, ապա դա իրենց կհաջողվեր։
Ինչ վերաբերում է Եկեղեցի-կառավարություն հարաբերություններին, ըստ Փաշինյանի, հիմնական խնդիրը «Եկեղեցու թափանցիկության» հարցն է․ «Եթե մենք ինչ-որ բան ենք վաճառում՝ անպայման ՀԴՄ կտրոն ենք տպում, ինչո՞ւ դա չպետք է տեղի ունենա Եկեղեցու պարագայում, երբ որ մոմ են վաճառում»,- հարցրել է Փաշինյանը՝ «խոստանալով», որ գոյացված հարկը ամբողջությամբ վերադարձվելու է Եկեղեցուն և ոչ մի կոպեկ պետական բյուջե չի մտնելու։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՅՄ