Ձեր անհեռատեսությամբ ու մանկամտությամբ մի՛ փորձեք զարնվել այդ Վեմին. կփշրվեք

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24 News

Հովել քահանա

Օքլենդ քաղաքի (Կալիֆորնիա) Ս. Վարդան եկեղեցու հոգևոր հովիվ տեր Հովել քահանա Օհանյանն իր ֆեյսբուքյան էջում  գրել է.

«Ասողին՝ լսող է պետք:

Սթափվե՛ք, պարոնա՛յք, սթափվե՜ք: Մի՛ նմանվեք այն բաշիբոզուկներին, որ դարեր շարունակ երազեցին ավիրել մեր Սրբություն Սրբոցը: Եկան, զարկվեցին Աստվածահիմն այդ Վեմին ու կործանվեցին, փշրվեցին, անհետացան դարերի ոլորաններում:

Զգույշ խոսեք, պարոնա՛յք, զգույշ եղե՛ք, ձեր առջև Միածնաէջ Մայր Աթոռն է, ձեր առջև Ազգընտիր Հայոց Հայրապետն է, ձեր առջև Քրիստոսահիմն Վեմն է՝ Տիրոջ Օծյալը:

Ձեր անհեռատեսությամբ ու մանկամտությամբ մի՛ փորձեք զարնվել այդ Վեմին. կփշրվեք... մի՛ փորձեք:

Ասողին՝ լսող է պետք»: