Քննարկվել են Երևանի և Թբիլիսիի միջև ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News

photo_2025-01-25_13-57-55

Հունվարի 24-ին ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին է ընդունել Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլին: Այս մասին հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը:

Հանդիպմանը քննարկվել է ՀՀ և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային համագործակցության հարցերի:

--00—ՅՄ