ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News
Վրաստանի արտգործնախարար Մակա Բոչորիշվիլին հայտարարել է, որ տարածաշրջանում պետք է առանձնացնել կարևոր գործոններ՝ խաղաղություն և անվտանգություն․ «Խոսքս փոքր, բայց շատ դինամիկ տարածաշրջանի՝ Հարավային Կովկասի մասին է»։
«Վրաստանը միշտ աջակցել է իր հարևանների՝ Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին, և մենք ուրախ ենք, որ նրանք գտել են խաղաղության ուղին և հայտարարել են խաղաղության պայմանագրի բանակցությունների ավարտի մասին, ինչը չափազանց կարևոր է ողջ տարածաշրջանի համար»,- ասել է Վրաստանի ԱԳ նախարարը։
--00—ՅՄ