Թրամփի վարչակազմի իշխանության գալը խնդիրներ կառաջացնի ոչ թե Բելառուսում, այլ Եվրոպայում․ Լուկաշենկո

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24News

mycollages-2_5-770x_

Թրամփի վարչակազմի իշխանության գալը խնդիրներ կառաջացնի ոչ թե Բելառուսում, այլ Եվրոպայում։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Թրամփի գալուստը խնդիրներ կառաջացնի ոչ թե Բելառուսում, այլ Եվրոպայում, դրանք արդեն սկսվել են», - նախագահական ընտրություններում քվեարկելուց հետո լրագրողներին ասել է Լուկաշենկոն։

Եվրոպայում արդեն «օձերի պես գալարվում են»՝ Թրամփի հաղթանակից հետո ստեղծված իրավիճակից ելք գտնելու համար, նշել է նախագահը։

--00—ՅՄ