ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կորոնավիրուսի պատճառով գրաֆիկում փոփոխություններ անելու անհրաժեշտության մասին հարցին պատասխանել է, որ ավելի լավ է մեռնել կանգնած, քան ապրել ծնկաչոք: Այս մասին Լուկաշենկոն հայտարարել է OНТ հեռուստաալիքի լրագրողներին՝այսօր կայացած հոկեյի խաղի ժամանակ, հաղորդում է ԲԵԼՏԱ-ն ։
Այդ կերպ նա փորձել է բացատրել, որ ոչ մի վիրուս չի ազդում իր գրաֆիկի վրա: Հարցին, թե կարող է ինչ-որ բան նրան կանգնեցնել, որպեսզի նա դուրս չգա խաղի, նախագահը պատասխանել է՝ իսկ ինչու, կարող է, բայց ինչու, ես չեմ հասկանում։ Այստեղ վիրուսներ չկան. սա «սառցարան» է: