ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24News
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է, որ Հորդանանն ու Եգիպտոսը պաղեստինցիներին Գազայի հատվածից իրենց տարածք տեղափոխեն «ժամանակավոր կամ երկարաժամկետ», գրում է Axios-ը։
Շաբաթ օրը Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Հորդանանի թագավոր Աբդալլայի հետ։ Վերջինս «ընդգծել է ԱՄՆ-ի առանցքային դերը՝ բոլոր կողմերին մղելու՝ աշխատելու տարածաշրջանում բոլորի համար խաղաղության, անվտանգության և կայունության հասնելու ուղղությամբ», ասվում է Հորդանանի թագավորական դատարանի հայտարարության մեջ։
Թրամփն իր հերթին հայտարարել է, որ իրենք քննարկել են միլիոնավոր պաղեստինցիների ճակատագիրը, ովքեր ապրում են Հորդանանում, ինչպես նաև Գազայից այնտեղ տեղափոխվելու հավանականությունը:
--00—ՅՄ