ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24News
ԱՄՆ-ի կանանց հավաքականի պաշտպան Նաոմի Գիրմայի տեղափոխությունը «Չելսի» գերազանցել է կանանց ֆուտբոլում տրանսֆերային ռեկորդը։
Այս տրանսֆերը «Սան Դիեգոյից» արժեցել է 1,1 միլիոն դոլար և դարձել է ամենաթանկարժեքը կանանց ֆուտբոլի պատմության մեջ։ Գործարքը գերազանցեց նախորդ համաշխարհային ռեկորդը՝ հարձակվող Ռեյչել Կունդանանջիի տրանսֆերը (767 հազար եվրո):
Աղբյուրը՝ Armsport.am:
--00—ՅՄ