ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News
Անգլիայի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրում «Չելսին» հյուրընկալվել էր «Շեֆիլդին»։
Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 2։2 հաշվով։
11-րդ րոպեին հյուրերից հաշիվը բացեց Տիագո Սիլվան։ 32-րդ րոպեին Ջեյդեն Բոգլ հավասարեցրեց խաղի հաշիվը։
66-րդ րոպեին Չուկբունոնսո Մադուեկեն առաջ մղեց հյուրերին։ 90+3-րդ րոպեին Օլիվեր Մակբերնիի խփած գոլի շնորհիվ «Շեֆիլդը» փրկվեց պարտությունից։
«Չելսին» 30 խաղից հետո 44 միավորով 9-րդ տեղում է։ «Շեֆիլդը» 31 խաղից հետո 16 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։
Աղբյուրը՝ Armsport.am:
--00—ՅՄ