Չելսին գոլառատ խաղում հաղթեց Նոթինգեմ Ֆորեսթին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News

ֆուտ

Անգլիայի Պրեմիեր լիգայի 36-րդ տուրում «Նոթինգեմ Ֆորեսթը» հյուրընկալել էր «Չելսիին»։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։

Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 3։2 հաշվով։

8-րդ րոպեին լոնդոնյան թիմի կազմում հաշիվը բացեց Միխայլո Մուդրիկը։ 16-րդ րոպեին Վիլի Բոլին խփեց պատասխան գնդակը։

75-րդ րոպեին արդեն դաշտի տերերն առաջ անցան հաշվի մեջ․ աչքի ընկավ Կալում Հադսոն-Օդոյին։ 5 րոպե անց Ռահիմ Ստերլինգը հավասարեցրեց խաղի հաշիվը։ Եվս 2 րոպե անց Նիկոլաս Ջեքսոնն առաջ մղեց «Չելսիին»։

«Նոթինգեմ Ֆորեսթը» 29 միավորով 17-րդ  տեղում է և 3 միավորով է առաջ 18-րդ տեղում գտնվող «Լութոնից»։

«Չելսին» 57 միավորով 7-րդ տեղում է։

--00—ԼՀ