Բելառուսում ընտրություններն անցել են առանց միջադեպերի․ ԿԸՀ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24News

1995326854_0_84_3125_1842_1920x0_80_0_0_6106c889384429e64d19a8c91b276a22

Բելառուսի նախագահական ընտրությունների քվեարկության օրը քաղաքացիների կողմից խախտումներ կամ բողոքներ չեն գրանցվել, ասել է Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Իգոր Կարպենկոն։

«Երեկոյան ժամը ութին փակվել են ընտրատեղամասերը, սկսվել է ձայների հաշվարկը: Հիմնական քվեարկության օրը մարզերի բոլոր տեղամասերում իրավիճակը հիմնականում եղել է հանգիստ, կարգուկանոն, վերահսկելի, հանցագործություններ կամ խախտումներ չեն գրանցվել: Արձանագրվել է նաև, որ որևէ դեպք կամ բողոք չի եղել Կենտրոնական ընտրական հանձնաժողովին»,- ասել է Կարպենկոն:

--00—ՅՄ