Աջակցում ենք ԵՄ-ին ՀՀ տնտեսական, առևտրային և անվտանգային ինտեգրմանը. Ֆինլանդիայի խորհրդարանի խոսնակ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News

photo_2025-01-27_10-12-23

Ֆինլանդիայի խորհրդարանի՝ Էդուսկունտայի խոսնակ Յուսսի Հալլա-Ահոն Եվրամիությանը Հայաստանի ինտեգրման գործընթացում մեծապես կարևորում է երկրում իրականացվող բարեփոխումները շարունակելը: Հալլա-Ահոն այս մասին ասաց Երևանում «Արմենպրես»-ի հետ զրույցում: 

–Պարոն Հալլա-Ահո, նախ Հայաստան Ձեր այցի շրջանակում ի՞նչ հանդիպումներ ու քննարկումներ եք ունեցել: 

–Այս այցի ընթացքում քննարկումներ ունեցանք ձեր վարչապետի, ձեր նախագահի և պատգամավորների հետ որոշ արդիական հարցերիշ ուրջ, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության իրավիճակի և բոլոր կողմերի համար ընդունելի մշտական լուծում գտնելու ուղիների մասին: Այնուհետև, իհարկե, մեծ ուշադրություն դարձրեցինք նաև Հայաստանի եվրոպական հավակնություններին: Ցանկանում ենք հասկանալ, թե արդյոք Հայաստանում կա քաղաքական կոնսենսուս՝ երկրի ապագայի համար անելիքների վերաբերյալ: Մեզ հյուրընկալողներին հստակ հայտնել ենք, որ լիովին աջակցում ենք Եվրոպական միությանը Հայաստանի տնտեսական, առևտրային և անվտանգային ինտեգրմանը: Սակայն այդ ճանապարհին կան որոշ խնդիրներ և խոչընդոտներ, որոնք պետք է լուծվեն, օրինակ՝ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին, Եվրասիական տնտեսական միությանը, Ռուսաստանի ռազմական ներկայությունը Հայաստանում և այլն: Այսպիսով, թե Եվրամիությունը որքան հեռու է պատրաստ գնալ ինտեգրման հարցում, նաև կախված է նրանից, թե ինչի են պատրաստ և ինչ են ցանկանում անել հայերը: Շատ կարևոր է, որ դուք շարունակեք ձեր երկրում իրականացվող բարեփոխումները: Դա Եվրոպական միության համար չէ, դա հենց հայերի համար է: Դրանք Հայաստանին կդարձնեն ավելի դիմակայուն, հասարակությանը՝ ավելի ուժեղ: Եվ ես վստահ եմ, որ դա շատ լավ կլինի հայ ժողովրդի համար:

–Ինչպես արդեն գիտեք, Հայաստանում որոշակի գործընթացներ են սկսվել Եվրամիությանն անդամակցելու հետ կապված: Ինչպե՞ս եք գնահատում այս գործընթացը, և ի՞նչ ակնկալիքներ կարող ենք ունենալ: Եվրամիությունն ինչպե՞ս կարող է նպաստել այս գործընթացին:

–Առաջին հերթին, մենք ցանկանում ենք խրախուսել հայերին իրականացնել այն բարեփոխումները, որոնց մասին ես նշեցի: Եվ Հայաստանը պետք է շարունակի ազատվել Ռուսաստանից իր կախվածությունից բոլոր ոլորտներում՝ եվրոպական կառույցներին հետագա ինտեգրման համար։ Բայց մեր քննարկումների ընթացքում արդեն պարզ դարձավ, որ հայերը ցանկանում են դա անել։ Հետևաբար, այս երկու գործընթացները՝ մի կողմից եվրոպական ինտեգրումը, մյուս կողմից Ռուսաստանի ազդեցության գոտուց դուրս գալը պետք է ընթանան զուգահեռ։ Ուզում եմ նշել, որ Ֆինլանդիան նույնպես եղել է Ռուսական կայսրության կազմում, և Սառը պատերազմի տարիներին մենք պետք է զգուշորեն հավասարակշռեինք Արևմուտքին որքան հնարավոր է մոտենալն ու միևնույն ժամանակ մեր արևելյան մեծ հարևաններին չհրահրելը: Այսպիսով, ես կարծում եմ, որ մենք շատ լավ հասկանում ենք ձեր մարտահրավերները, ձեր հեռանկարներն ու տեսակետները:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ