ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News
ՀՀ արդարադատության նախարարությունից տեղեկացնում են, որ 2024 թվականի նոյեմբերից մինչև 2025 թվականի հունվարի 27-ն ընկած ժամանակահատվածում արդարադատության նախարարի կողմից 3 նոտար՝ օրենքների և իրավական այլ ակտերի պահանջների խախտման հիմքով, ենթարկվել է կարգապահական պատասխանատվության։ 2 նոտարի նկատմամբ կիրառվել է «նկատողություն», 1 նոտարի նկատմամբ՝ «խիստ նկատողություն» կարգապահական տույժը։
--00—ՅՄ