ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, 24News
Ազատի զորամասի զինվորական կացարանում 15 զինծառայողի կյանք խլած ողբերգական հրդեհի գործով մեղադրյալ Եղիշե Հակոբյանը և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Նորայր Նորիկյանն առանձնազրույց են ունեցել՝ «Վարդաշեն» ՔԿՀ-ում։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հակոբյանի պաշտպան Հովսեփ Սարգսյանը։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է փաստաբան Նորայր Նորիկյանից։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ նախորդ դատական նիստի ընթացքում տուժող կողմի հետ հանդիպելու նախաձեռնությամբ հանդես է եկել մեղադրյալ Եղիշե Հակոբյանը՝ խնդրելով դատարանից թույլատրել հանդիպել Նորայր Նորիկյանի հետ։ Հակոբյանը նշել էր, որ ցանկանում է խոսել գործի հանգամանքների հետ կապված, հայտնել տեղեկություններ, որոնք չի կարող բարձրաձայնել այդ պահին։
Եղիշե Հակոբյանն ահազանգել էր նաև, որ իր իրավունքները պաշտպանված չեն, ոչ մի իրավունք չի պաշտպանվում, դրա համար էլ՝ չի հասկանում ինչ է կատարվում։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ