Ռումինիայում գրիպից 22 մարդ է մահացել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News

prev800_3c320f2a2fa2138a5e103b7a7cf07451-7923145-e1674377814745

Ռումինիայի առողջապահական իշխանությունները ահազանգում են այն բանից հետո, երբ վերջին երեք շաբաթվա ընթացքում աճել է շնչառական վարակների դեպքերի թիվը, փոխանցում է Euronews-ը։

Հունվարի 20-26-ը ընկած ժամանակահատվածում, ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում Հանրային առողջության ազգային ինստիտուտը (INSP) արձանագրել է գրիպի հետ կապված շնչառական վարակների 133600 դեպք, ինչը 6 %-ով ավելի է, քան նախորդ շաբաթ:

Մինչ այժմ մահացել է 22 մարդ, այդ թվում՝ երեք տարեկան երեխա։

Առողջապահության նախարար Ալեքսանդրու Ռաֆիլան ասել է, որ բոլոր մահացածները չեն պատվաստվել գրիպի դեմ։

Ռաֆիլան նաև ասել է, որ թեև իրավիճակն աննախադեպ է, այն այնքան լուրջ չէ, որ պահանջի լայնածավալ սահմանափակումներ, ինչպիսիք են կարանտինը:

--00—ՅՄ