ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 13, 24News
Հունվարի 11-ին Թուրքիայի պատշպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ թուրքական բանակի 2 ինքնաթիռ Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) անդամ երկրի օդային տարածքում սպառազինության վերահսկման առաջադրանք է կատարել:
Մասնավորապես նշվում է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկիրը, որի օդային տարածքում իրականացվել է վերահսկման առաջադրանքը, եղել է Ռումինիան:
Այն իրականացվել է ՆԱՏՕ-ի վստահության միջոցառումների շրջանակներում: Թուրքիայի ռազմական գերատեսչության հայտարարության համաձայն՝ նման առաջադրանք 1-ին անգամ է իրականացվում։
Աղբյուրը՝ Ermenihaber.am
--00—ՅՄ