Փաշինյանն այլևս աջակցություն չունի, հիմա նպաստավոր իրավիճակ է իշխանությանը վռնդելու համար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 8, 24News

Զարմանալի է, որ Ադրբեջանի նման բարբարոս երկիրը, որտեղ արգելված է ազատ խոսքը, թույլ է տվել, որ Ռուբեն Վարդանյանը բանտից ձայնային ուղերձ հղի, Ալիևն իրեն բարեգործ է ուզում ցույց տալ։ Իշխանությունը եթե ուզենար, գերիներին կվերադարձներ, մենակ ՄԱԿ-ի ամբիոնից խոսելով չէ, պետք է գործ անել։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը։

Բանախոսի համոզմամբ, հիմա  նպաստավոր իրավիճակ է իշխանությանը հեռացնելու համար, այլևս արտաքին աջակցություն Փաշինյանը չունի: 

«Հզոր երկրներն այլևս ցուցարարների նկատմամբ ոստիկանության վայրագությունների առաջ աչք չեն փակի»,-հավելեց նա:

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ