Այն պնդումը, թե ավտոբուսների վարորդները իբրև հավելավճար չեն ստանում, բացարձակապես սուտ է․ խոսնակ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News

301997

Այն պնդումը, թե ավտոբուսների վարորդները իբրև հավելավճար չեն ստանում, բացարձակապես սուտ է։ Այս մասին գրում է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

«Վարորդները նախորդ ամսվա աշխատանքի դիմաց, բացի իրենց հիմնական աշխատավարձից, հնարավորություն են ունեցել ստանալու

▫️«Ման» մակնիշի ավտոբուսների դեպքում՝ 80-100․000 դրամ հավելավճար, 

▫️«Ժոնգ թոնգ» մակնիշի դեպքում՝ 50-70․000 դրամ հավելավճար,

▫️Փոքր դասի միկրոավտոբուսների դեպքում՝ շուրջ 40․000 դրամ հավելավճար։

Դեկտեմբեր ամսվա աշխատանքի դիմաց վարորդները հունվարին ընդհանուր առմամբ ստացել են՝ 

▫️«Ման» մակնիշի ավտոբուսների դեպքում՝ 6․873․400 դրամ ընդհանուր հավելավճար, 

 «Ժոնգ թոնգ» մակնիշի դեպքում՝ 24․479․200 դրամ, 

▫️Փոքր դասի միկրոավտոբուսների դեպքում՝ 1․214․760 դրամ,

▫️«Հայգեր» մակնիշի դեպքում՝ 4․726․180 դրամ»։

--00—ՅՄ