ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News
Ղարիբ Բաբայանի խայտառակ ձերբակալությունը փորձնական գնդակ է, որը նետեցին դաշտ, տեսնեն, թե ժողովուրդն ինչպես կարձագանքի։ Ադրբեջանցիները Հանրապետության հրապարակում հայերին ստորացնող գործողություն են անում, նաև պրովոկացիոն քայլ էր իրանցիների դեմ տրամադրելու համար, փոխանակ նրանց բռնեն, հային են բռնում, ուզում են մեզ ստորացնել ու զրկել արժանապատվությունից։ Ղարիբ Բաբայանի գործընթացը շղթայի մի մասն է, եթե հասարակությունը չդիմադրի, այն շարունակվելու է։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը։
Խոսելով Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելուն միտված հայտարարությունների մասին՝ Աբովյանը մեջբերեց Կարո Փայլանի ասածը ցորենը Թուրքիայից գնելու մասին․ «Թուրքիայում հայ աշխատող մի մարդ կա՝
Կարո Փայլանը, ասում է, որ ռուսները պատժամիջոցներ կիրառեն, մի մտածեք, թուրքերը մեզ հաց կտան, եկել, համոզում է, թե համաձայնվեք թուրքերի ասածի հետ։ Թուրքի ոտքը պաչելով, ձեռքից հաց ստանալով՝ կյանքներս չենք փրկելու, հիշեք Ցեղասպանության ժամանակ արված նկարը, երբ թուրք չինովնիկը՝ բուխանկեն պահած, սոված հայ երեխեքին չէր տալիս, դա է հաց տալու միակ տարբերակը, դա՞ եք ուզում»։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ