Էրդողանն է քովիդի թուղթը տվել Փաշինյանին, ասել՝ ԵԱՏՄ նիստին չգնաս, ՌԴ-ի հետ Թուրքիան լարված է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 25, 24News

Եթե Փաշինյանը քովիդով հիվանդ է, ապա գործընկերների հետ ի՞նչ է խորհրդակցում, գնա՞ ԵԱՏՄ նիստին, թե՝ ոչ։ Նա ԱՊՀ գագաթնաժողովին և ԵԱՏՄ նիստին չմասնակցելու որոշմանն եկավ, երբ Յուրի Ուշակովն ու Դմիտրի Պեսկովն ասացին, որ Պուտինի հետ երկկողմ հանդիպում չի լինելու։ Փաշինյանը շանտաժ է անում, եթե երկկողմ հանդիպում չկա՝ չեմ գալիս։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը։

«Թուրքիայի ու Ռուսաստանի հարաբերությունները լարված են, սուր գնահատականներ են հնչում ՌԴ-ի նկատմամբ, ռուս-թուրքական առճակատման սկզբի փուլում ենք գտնվում։ Իշխանությունը պետք է օգտվեր, բայց նրանց նպատակը Հայաստանը թուրքական աշխարհին ինտեգրելն է։ Էրդողա՞նն է քովիդի թուղթը տվել Փաշինյանին ու ասել, որ չգնա ԵԱՏՄ նիստին», - նշեց քաղաքագետը։ 

Մաթևոսյանի կարծիքով, Փաշինյանը պետք է մասնակցեր ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին, քանի որ նա հիմա հիմք է ընդունում Ալմա Աթայի հռչակագիրը։

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում։

 

 

--00—ԱՊ