ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News
«Հետք»-ը գրում է․ «Լոռի Բերդ համայնքի կազմում ընդգրկված Բովաձոր, Կողես, Լեջան, Յաղդան և Ուռուտ բնակավայրերի համայնքային կետրոնների ամբողջական վերանորոգման և բաեկարգման համար համայնքապետարանը 2023 թվականի հուլիսին կազմակերպել է մրցույթ։ Մրցույթն անցկացվել է «գնանշման հարցում» ընթացակարգով։ Գնառաջարկ է ներկայացրել մեկ ընկերություն՝ «Լոռշին» ՍՊԸ-ն։
«Լոռշին» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2023 թվականի հունվարին՝ նշված մրցույթում հաղթելուց կես տարի առաջ։ Այս ընկերության հիմնադիրը և միակ սեփականատերը Վահագն Պապիկյանն է՝ Լոռի Բերդի համայնքապետի առաջին տեղակալ Վահրամ Պապիկյանի եղբայրը։ Վահրամ Պապիկյանը նաև իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Լոռի Բերդի տարածքային խորհրդի նախագահն է։
Ի դեպ, Վահագն և Վահրամ Պապիկյանները պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ազգականներն են»։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ