Դավիթաշենում ծառահատման փորձ է արվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News

.

Այսօր՝ փետրվարի 4-ին, Երևանում անհայտ անձը կամ անձինք փորձել են ծառեր կտրել: 
 
Ինչպես  հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 11:00-ի սահմաններում Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում տեղեկություններ են ստացվել, որ անհայտ անձը կամ անձինք փորձել են Դավիթաշեն 4-րդ թաղամասի վերջնամասում՝ դեպի Զովունի տանող հատվածում գտնվող կանաչ ծառերի սպանդ իրականցնել: 

Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները հայտնաբերել են, որ 3 ծառ  մասամբ կտրված է, 2 ծառերի բների վրա էլ դիզվառելիք է լցված:

--00--ԱՀ