ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News
Գորիսում անհայտ անձանց կողմից մայթերի սալիկները ճանապարհի երթևեկելի հատված տեղափոխելու և երթևեկող քաղաքացիների համար վտանգ ստեղծելու վերաբերյալ ՆԳՆ ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ, գրում են լրատվամիջոցները։
Հիշեցնենք՝ Գորիսի համայնքապետարանը հայտնել էր, որ գիշերը Գորիս քաղաքի Անկախության փողոցում անհայտ անձինք մայթերի սալիկները տեղափոխել են ճանապարհի երթևեկելի հատված՝ լուրջ վտանգ ստեղծելով երթևեկող քաղաքացիների համար:
--00—ՅՄ