Փոխվարչապետը և ԱՄՆ դեսպանը կարևորել են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News

photo_2025-02-05_16-22-03

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին: Այդ մասին հայտնում են Կառավարությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը, ինչպես նաև երկու երկրների միջև համագործակցության խորացման հեռանկարները:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ, երկուստեք կարևորել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացը:

--00—ՅՄ