Փոխվարչապետն ու ԱՄՆ դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News

15806_am_1

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան համագործակցության օրակարգին վերաբերող մի շարք հարցեր: Երկուստեք կարևորվել է Հայաստանում ամերիկյան բիզնեսի ներկայությունը:

Այս համատեքստում փոխվարչապետը ներկայացրել է Կառավարության կողմից Հայաստանում առավել գրավիչ ներդրումային միջավայր ապահովելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ:

--00—ՅՄ