Հայաստանի Մ21 հավաքականի մրցակիցները Եվրո-2027-ի որակավորման փուլում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News

9a6bcd3a5a8273de819b9ce6c8864a35

Փետրվարի 6-ին շվեյցարական Նիոնում կայացել է Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2027 թվականի առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը, հայտնում է ՀՖՖ մամուլի քարտուղարությունը:

Հայաստանի Մ-21 հավաքականն ընդգրկվել է E խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Իտալիայի, Լեհաստանի, Շվեդիայի, Հյուսիսային Մակեդոնիայի և Չեռնոգորիայի ընտրանիները:

Խմբային փուլի հանդիպումները տեղի կունենան 2025 թվականի մարտից մինչև 2026 թվականի հոկտեմբեր: Եզրափակիչ մրցաշարը կկայանա 2027 թվականի ամռանը Ալբանիայում և Սերբիայում:

Խմբային փուլի խաղացանկը հայտնի կդառնա ավելի ուշ:

--00—ՅՄ