Արագածոտնի մարզում «Opel»-ով վթարի է ենթարկվել գյուղերից մեկի դպրոցի զինղեկը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News

photo_2025-02-11_12-46-24

Փետրվարի 7-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 61-ամյա Աշոտ Ղազարյանը իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Թաթուլ գյուղից դեպի Կանչ գյուղ տանող ճանապարհի 4-րդ կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհամերձ քարին և գլխիվայր հայտնվել ճանապարհի մեջտեղում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևորներ, Արագածոտնի մարզի բնակիչներ 49-ամյա Մարիամ Մ-ն և 42-ամյա Ազնիվ Ն.-ն տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Ա. Ղազարյանն աշխատում է Արագածոտնի մարզի գյուղերից մեկի դպրոցում՝ որպես զինղեկ:

--00—ՅՄ