Հայաստանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև․ ՌԴ փոխարտգործնախարար

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News

l-0x0wh-786x458z-1

Հայաստանի համար դժվար կլինի մշտապես պահպանել երկվեկտոր քաղաքականություն՝ անդամակցություն ԵԱՏՄ-ին և ԵՄ-ի հետ մերձեցման գործընթաց։ Այս մասին «Իզվեստիա»-ին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը` հավելելով, որ ինչ-որ պահի Երևանը պետք է որոշում կայացնի։

Նշենք, որ փետրվարի 11-14-ը ՀՀ ԱԺ նիստերին կքննարկվի ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրինագիծը։

«Մեր հայ գործընկերների խոսքով, Եվրամիության հետ մերձեցումը պետք է աստիճանաբար լինի, և Հայաստանը մնում է Եվրասիական տնտեսական միության անդամ»,- ասել է Գալուզինը՝ հավելելով, որ դժվար կլինի մշտապես պահպանել այս երկվեկտոր մոտեցումը, և ինչ-որ պահի ՀՀ-ում պետք է որոշում կայացնեն:

Հիշեցնենք՝ Եվրահանձնաժողովից «Իզվեստիա»-ին հայտնել են, որ փաստաթուղթը կքննարկեն Հայաստանի իշխանությունների հետ։

--00—ՅՄ