Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը, բայց մնում է ՀԱՊԿ անդամ. ՌԴ փոխարտգործնախարար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

photo_2025-03-07_10-16-03

Հայաստանը չի տեղեկացրել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) դուրս գալու մասին, բայց մտադիր էլ չէ դուրս գալ։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։

«Երևանը մեզ չի ծանուցել դուրս գալու մասին։ Նրանք մտադիր չեն դուրս գալ, նրանք սառեցրել են իրենց ակտիվությունը, բայց միևնույն ժամանակ մնում են ՀԱՊԿ անդամ»,- ասել է Պանկինը՝ հավելելով՝ եթե Հայաստանը մինչև 2025 թվականի վերջ ՀԱՊԿ-ի բյուջե իր անդամակցության գումարը չվճարի, կազմակերպության անդամ երկրները «կարող են տարբեր սցենարներ դիտարկել։

«Մինչև հունվարի 1-ը կարող է ստեղծվել իրավիճակ, երբ երկու տարվա չվճարման համար երկրները կարող են տարբեր սցենարներ դիտարկել»,- ասել է նա։

--00—ՅՄ