ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News
Մոսկվան և Երևանը կշարունակեն ամրապնդել ռազմական և քաղաքական համագործակցությունը։ Աայս մասին ՏԱՍՍ-ին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն:
«Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, և մենք շարունակում ենք ելնել այս իրականությունից: Մոսկվան և Երևանը կշարունակեն ամրապնդել ռազմական և քաղաքական համագործակցությունը։ Նա մեր դաշնակիցն է, և անվտանգության ոլորտում մենք հույսը դնում ենք միմյանց վրա:
Եվ ես համոզված եմ, որ այս հաստատունը մեր երկկողմ հարաբերություններում որոշիչ է լինելու տարիներ շարունակ»,- նշել է բարձրաստիճան դիվանագետը։
--00—ԱՊ