ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News
Թուրքիայի ընդդիմադիր «Ապագա» կուսակցության նախագահ, Թուրքիայի նախկին արտգործնախարար, ապա վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հանդես է եկել ուշագրավ հայտարարությամբ:
Առաջարկելով հանրաքվե անցկացնել Գազայի բնակչության համար՝ Դավութօղլուն նշել է. «Մինչև պաղեստինյան պետության ստեղծումը, թող նրանք Գազան միացնեն Թուրքիայի Հանրապետությանը՝ որպես ինքնավար տարածաշրջան»:
Ըստ Դավութօղլուի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է վերցնել բնական գազի հանքավայրերը, որոնց նկատմամբ իրավունքներ ունեն պաղեստինցիները։
Այնուհետև Թուրքիայի նախկին վարչապետը հայտարարել է․
«Վերջին օրինական պետությունը, որի կազմում ապրում էր Գազայի ժողովուրը, Օսմանյան կայսրությունն էր: Մենք Օսմանյան կայսրության օրինական իրավահաջորդն ենք։ Թող Գազայի բնակիչները հանրաքվե անեն և միանան Թուրքիայի Հանրապետությանը՝ որպես ինքնավար շրջան, մինչև կստեղծվի Պաղեստինի պետություն»:
Աղբյուրը՝ Ermenihaber.am:
--00—ՅՄ