ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News
Թուրքիայի նախկին արտգործնախարար, ապա վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հիմնած ընդդիմադիր «Ապագա» կուսակցության փոխնախագահ Ումիթ Յարդըմը Twitter-ում մեկնաբանել է ապրիլի 23-ի երեկոյան Երևանում ջահերով երթի ժամանակ Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշների հրկիզումը: Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։
Ումիթ Յարդըմը, կիսվելով Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի գրառմամբ, գրել է. «Ապրիլի 24-ի կլասիկան... Դատապարտում եմ Հայաստանում պլանավորված կերպով Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշների այրման արարողությունը: Պատասխանը պետք է պահանջվի: Երևանի իշխանությունը պետք է հասկանա, որ այս մտածելակերպով «կարգավորում» չի կարող լինել, իսկ Անկարան պետք է վերանայի այս գործընթացը»:
--00—ԶՀ