ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News
Շվեդ պատգամավոր Էրիկ Հելսբորնը Շվեդիային և Արևմուտքի մնացած երկրներին կոչ է արել հնարավորությունների սահմաններում աջակցել Հայաստանին և Բաքվի վարչակարգին հասկացնել, որ չեն ընդունում, թե ինչպես է Ադրբեջանը վերաբերվում սեփական բնակչությանն ու հարևան երկրներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին պատգամավորը նշել է՝ ելույթ ունենալով Շվեդիայի խորհրդարանում արտաքին քաղաքականության վերաբերյալ ամենամյա քննարկման ժամանակ։
Խոսելով Հարավային Կովկասում տիրող իրավիճակի մասին՝ նա Արևմուտքին կոչ է արել աջակցել Հայաստանին՝ հանուն ժողովրդավարության, ազատության և մարդու իրավունքների, ինչպես նաև ավելի ուժեղ Եվրոպայի և ավելի ուժեղ արևմտյան քաղաքակրթության։
Շվեդ պատգամավորը իր ելույթում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին անվանել է բռնապետ՝ ընդգծելով, որ վերջինս ահաբեկում է իր հարևան Հայաստանին։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ