ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News
Փետրվարի 13-ին, ժամը 11:07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարի Թաղի 26-րդ փողոցի տներից մեկին կից այրվում է փայտե շինություն։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան բակում գտնվող խորդանոցում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։14-ին, մարվել՝ 12։54-ին։ Այրվել է խորդանոցը (մոտ 50 քմ):
--00—ՅՄ