Իրանը Հայաստանի տարածքային ամբողջականության վերաբերյալ հստակ դիրքորոշում ունի

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News

171684850

Իրանի արտաքին գործերի նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Մաջիդ Թախտ Ռավանչիին՝ անդրադառնալով ՀՀ տարածքային ամբողջականության վերաբերյալ Իրանի հստակ դիրքորոշմանը, հայտարարել է, որ Իրանը շարունակում է պահպանել իր դիրքորոշումը տարածաշրջանի աշխարհաքաղաքականության անփոփոխության վերաբերյալ, փոխանցում է IRNA-ն։

Թախտ-Ռավանչին հինգշաբթի օրը ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հակոբյանի հետ հանդիպմանը նշել է, որ Իրանի արտաքին քաղաքականության մեջ առանձնահատուկ նշանակություն ունի ՀՀ-ի հետ հարաբերությունների զարգացումը, և դրա համար կան բոլոր անհրաժեշտ նախադրյալները։

Դեսպան Հակոբյանն իր հերթին նշել է, որ Իրանի հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված հարաբերությունների խորացումը առանձնահատուկ նշանակություն ունի Հայաստանի կառավարության և ժողովրդի համար։

Հանդիպմանը քննարկվել են նաև Հայաստանի և Իրանի միջև քաղաքական, տնտեսական և էներգետիկ ոլորտներում համագործակցության հարցեր։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային օրակարգի ընթացիկ հարցերի շուրջ։

--00—ՅՄ