ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News
Երևանի սրտում՝ Հանրապետության Հրապարակի անմիջական հարևանությամբ, տեղի ունեցավ Firdus Prime Residence բնակելի համալիրի «Լոտ 14» շենքի կառուցման կարևորագույն փուլերից մեկի ավարտը խորհրդանշող «Տանիքի տոն» միջոցառումը: Այն ազդարարում է պրեմիում դասի այս համալիրի շենքերից մեկի հիմնակմախքի երկաթբետոնե աշխատանքների և տանքիքի ավարտը:
«Տանիքի տոն»-ը սկանդինավյան մշակույթի յուրօրինակ տարրերից է, որը խորապես կապված է թե՛ հին ավանդույթների, թե՛ ժամանակակից քաղաքային մշակույթի հետ։ Հնուց ի վեր, սկանդինավյան երկրներում տանիքի ավարտը համարվում էր առանձնահատուկ պահ, որը նշվում էր խնջույքով։ Ըստ ավանդույթի, երբ տանիքը պատրաստ էր, տանտերը հրավիրում էր հարազատներին, հարևաններին ու վարպետներին՝ միասին նշելու այդ իրադարձությունը։ Իրականում սակայն, սա ճարտարապետներին, շինարարներին ու շենքի ապագա բնակիչներին միավորող տոն է, որն արդեն նշվում է ամբողջ Եվրոպայում։ Firdus Prime Residence բնակելի համալիրի կառուցապատող «Արտքոմփանի» ընկերությունն առաջին անգամ այդ տոնը նշեց նաև Հայաստանում։
«Արտքոմփանի» կառուցապատող ընկերությունը միջոցառմանը հրավիրել է գործընկեր կազմակերպությունների՝ Metroshin-ի, «Ինջինիիրինգ Գրուպ»-ի, Prodeco-ի, «Նարեկ Սարգսյան» ճարտարապետական արվեստանոցի և այլ ընկերությունների ներկայացուցիչների։ «Արտքոմփանի»-ն հատուկ շնորհակալություն հայտնեց Metroshin-ի ներկայացուցիչներին՝ շինարարական աշխատանքները բարձր որակով և ռեկորդային ժամանակահատածում ավարտելու համար։
Գնահատվեց այն մեծ ու արդյունավետ աշխատանքը, որը կատարվել է այս 5 ամիսների ընթացքում։
Firdus Prime Residence համալիրը «Արտքոմփանի» կառուցապատող ընկերության խոշորամասշտաբ քաղաքաշինական նախագծերից է: Այն նոր՝ պրեմիում դասի բնակելի համալիր է Երևանի սրտում։ Համալիրը շուտով կդառնա քաղաքի կենտրոնի ամենաշքեղ հատվածներից մեկը։ Firdus Prime Residence-ը գտնվում է Հանրապետության Հրապարակից մի քանի րոպե հեռավորությամբ՝ Տիգրան Մեծ պողոտայի և Խանջյան փողոցի միջնամասում։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՅՄ