ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News
Ապրիլի 12-ին և 13-ին Մոսկվայի «Արարատ Պարկ Հայաթթ» 5 աստղանի հյուրանոցում տեղի է ունեցել հայկական անշարժ գույքի ցուցահանդես, որտեղ ներկայացվել են Հայաստանի լավագույն նորակառույցները։ Էքսպոյի կազմակերպիչ Business Partners of Armenia ընկերության ղեկավար Վրույր Փենեսյան նշում է, որ այս տարի ցուցահանդեսի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել ոչ միայն հայ կառուցապատողները, այլև Հայաստանում քաղաքաշինական ծրագրեր իրակաանցնող այնպիսի հեղինակավոր ընկերություններ, ինչպիսիք են Kempinski-ն , Pullman-ը, Movenpick-ը , Milano Firenze-ն և Novotel-ը։ Ընդհանուր առմամբ Մոսկվայում ներկայացվել է Հայաստանում կառուցվող մոտ 2 միլիարդ ԱՄՆ դոլարի անշարժ գույք։
Ցուցահանդեսը կազմակերպվել է Invest Armenia ֆորումի շրջանակներում։
Մոսկվայում անցկացված հայկական անշարժ գույքի ցուցահանդեսին ներկայացվել է նաև Երևանի կենտրոնում՝ Հանրապետության Հրապարակին անմիջական հարևանությամբ կառուցվող Firdus Prime Residence պրեմիում դասի բնակելի համալիրը։
Թաղամասը կառուցվում է Երևանում բազում հաջողված ծրագրեր իրականացրած Art Company-ի կողմից։ Կառուցապատողի հեղինակությունը, թաղամասի դիրքը, կառուցվող շենքերի ժամանակակից և որակյալ լուծումները չէին կարող աննկատ մնալ Մոսկվայում։ Երկու օր շարունակ ռուսաստանաբնակ մեր հայրենակիցներն ու ռուսաստանցի ներդրողները մեծ հետաքրքրությամբ ուսումնասիրում էին Firdus Prime Residence համալիրի առաջարկը՝ պատրաստվելով բնակարան ձեռք բերել Երևանի սրտում կառուցվող թաղամասում։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՅՄ