ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News
ԳԴՀ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 14-ին հանդիպել է Շվեդիայի Թագավորության պաշտպանության նախարար Պալ Ջոնսոնի հետ:
Զրուցակիցները քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Շվեդիա համագործակցության հեռանկարները:
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերի:
--00—ՅՄ