ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 25, 24News
Փարիզում Ռյունժի խոշոր շուկայում բանանի արկղի մեջ գրեթե կես տոննա կոկաին է հայտնաբերվել։
Թմրանյութը բանանի արկղում հայտնաբերել է պտուղ-բանջարեղեն վաճառողը, ինչից հետո դիմել է ոստիկանություն։
Փորձաքննությունը հաստատել է, որ հայտանբերվածը կոկաին է:
Թմրանյութի արժեքը սև շուկայում կարող է կազմել մինչև 35 մլն եվրո:
Ոստիկանությունը գործ է հարուցել թմրանյութերի ներմուծման դեպքով։