Մյունխենի կոնֆերանսին ոչինչ չասվեց ՀՀ-ի ու, այսպես կոչված, ԵՄ անդամակցության գործընթացի մասին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News

l-p3JY14hb6P

Մյունհենի անվտանգության կոնֆերանսի շրջանակներում, ԵՄ ընդլայնմանը վերաբերյալ պանելային քննարկմանն էի հետևում, որին մասնակցում էր Ալբանիայի, Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետները և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարը, գրում է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Առողջ բանականություն ու սթափություն ունեցող մարդիկ, իհարկե, չեն զարմանա, բայց, այնուամենայնիվ, ասեմ, որ այդ 1-1.5 ժամանոց քննարկման ժամանակ ոչինչ չասվեց Հայսստանի ու, այսպես կոչված, ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին:

Դեռ չեմ խոսում այն մասին, որ Փաշինյանը որպես ԵՄ անդամակցության պիոներ այնտեղ, առհասարակ, բանախոսների թվում չկար:

Դրա փոխարեն բուռն քննարկումներ կար Արևմտյան բալկանների, Ալբանիայի, Մոնտենեգրոյի, Սերբիայի, Մոլդովայի և Ուկրաինայի ԵՄ հնարավոր անդամակցության մասին:

ԵՄ-Վրաստան վերջին սրացումների պայմաններում նույնիսկ Վրաստանը հիշատակվեց, իսկ ՀՀ-ի մասին ոչ մի խոսք, ակնարկ չկար. նույնիսկ ֆորմալ չողջունվեց:

Տարօրինակ չէ՞, որ ԵՄ ապագայի, ընդլայնման հեռանկարների կամ նույնիսկ գաղափարների քննարկման համատեքստում անդրադարձ չի կատարվում այն երկրին, որի խորհրդարանի իշխող ուժը փուչիկ խոստումների և բլեֆի շրջանակներում դեպի ԵՄ գնալու նախագիծ է ընդունում:

ԵՄ գնալը քաղաքացիներին վաճառելու, լուսավոր ապագայի ուղով տանելու ՀՀ իշխանության «վճռականությունը» ԵՄ իրավասու պաշտոնյաների կողմից 0 արձագանքի է արժանանում, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է, որ արտաքին քաղաքականությունում Հայաստանը շարունակում է ընթանալ ավանտյուրայի ճանապարհով:

Հայաստանը ոչ թե ԵՄ, այլ իրականում Թուրքիա է շարժվում` և´ արտաքին կողմնորոշմամբ, և´ ուրացման քաղաքականությամբ, և´ բոլոր հիմնական ուժային կենտրոնների հետ հարաբերությունների տապալմամբ»:

--00—ՅՄ