ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News
Փետրվարի 10-ից 17-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4588 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 288 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 174, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 284 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 30, չամրակապված վարելու՝ 733, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 292, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 293, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 85 և 1675 այլ իրավախախտումներ։ 163 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 300-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 68-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, 218-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 93 անձ։
Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 13970 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 272 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 245, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 780 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 91, չամրակապված վարելու՝ 3092, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 335, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 499, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 127, արագության գերազանցման՝ 1936 և 4033 այլ իրավախախտումներ։ 409 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1491-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 560-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, որից 14-ը՝ բեռնատարներ, 426-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։
Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 48 անձ։
--00—ՅՄ