ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը կլինի էՋոն վան ‘տ Սխիպը: Այս մասին հայտնում է ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը:
61-ամյա հոլանդացի մասնագետը նախկինում գլխավորել է Հունաստանի հավաքականը և Ամստերդամի «Այաքսը»: Նա Եվրոպայի 1988 թվականի չեմպիոն է:
ArmSport-ի տեղեկություններով՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան այսօր կհայտարարի նշանակման մասին:
Հիշեցնենք, որ այժմ ազգային ընտրանու գլխավոր մարզիչ ժամանակավոր պաշտոնակատարը Սուրեն Չախալյանն է:
--00—ՅՄ