Հռոմի պապն առայժմ հիվանդանոցում կմնա

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News

photo_2025-02-17_17-14-36

Հռոմի Ֆրանցիսկոս պապն առաջիկա օրերին էլ կմնա հիվանդանոցում: Այս մասին հայտնում է Սուրբ աթոռի մամուլի ծառայությունը։

«Վերջին օրերին և այսօր կատարված թեստերի արդյունքներով պարզվել է, որ առկա է շնչառական տրակտի պոլիմիկրոբային վարակ, ինչը հանգեցրել է բուժման հետագա փոփոխության: Բոլոր հետազոտությունները ցույց են տալիս, որ բարդ կլինիկական պատկեր է, որը համարժեք հիվանդանոցային բուժում է պահանջում», - ասվում է հաղորդագրության մեջ:

--00—ՅՄ