ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 12, 24News
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, որը մեկ շաբաթ առաջ աղիների վիրահատություն էր տարել, հիվանդանոցում ևս մի քանի օր կմնա` առնվազն մինչև չորեքշաբթի: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։
Ըստ իտալական աղբյուրի` չի բացառվում, որ 84-ամյա քահանայապետը կարող է դուրս գրվել հինգշաբթի:
Սուրբ աթոռի մամուլի ծառայությունից հուլիսի 5-ին հայտնել էին, որ քահանայապետը հիվանդանոցում մոտ 7 օր կանցկացնի «բարդությունների ի հայտ չգալու պարագայում»:
--00—ՄՀ