«Վերին Լարս» անցակետի մոտ շուրջ 300 հայկական բեռնատար կա կուտակված

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News

verin-lars-800x445

Ռուս-վրացական սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետի մոտ շուրջ 300 հայկական բեռնատար կա կուտակված։ Այս մասին հայտնում են Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնից։

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ճանապարհը փակվել է  Վրաստանի տարածքում եղանակային պայմանների վատթարացման պատճառով:

Ըստ վերջին տվյալների` անցակետը հատելու համար 1014 տրանսպորտային միջոց է հերթագրված, որոնցից 280-ը հայկական են։

--00—ՅՄ