ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը գրում է․ «Լրատվամիջոցում զետեղված պնդումն այն մասին, թե իբր ՊՆ N զորամասի ճաշարանի խոհանոցային հատվածում բռնկված փոքր «հրդեհն անխուսափելի էր, քանի որ ճաշարանը հին էր», չի համապատասխանում իրականությանը:
Տվյալ ճաշարանը վերանորոգվել է և նոր գույքով համալրվել նախորդ տարի՝ 2024 թվականին»,- գրել է նա:
Ավելի վաղ ՊՆ-ից հայտնել են, որ ՊՆ N զորամասի ճաշարանի խոհանոցային հատվածում հրդեհ է բռնկվել և այն մարվել է:
--00—ՅՄ