ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ դադարեցնում է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարի պարտականությունների կատարումը:
«Հարգելի գործընկերներ ես այսօրվանից դադարեցնում եմ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարի պարտականությունների կատարումը: Շնորհակալ եմ բոլորին համատեղ ծառայության համար։
Առաջին հերթին շնորհակալ եմ իմ բոլոր ղեկավարներին:
Շնորհակալ եմ ՀՀ ԶՈՒ-երի յուրաքաչյուր զինվորին և սպային, որ լիազորված եմ եղել և պատիվ եմ ունեցել հանրությանը ներկայացնել նրանց շահերը: Շնորհակալ եմ բոլոր լրատվամիջոցներին համատեղ աշխատելու համար:
Ծառայության 23 տարիների ընթացքում երազել եմ զբաղվել ռազմական կրթությամբ:
Ուրախ եմ, որ իմ ծառայությունը Հայաստանի Հանրապետության ԶՈւ-երում շարունակելու եմ հենց ռազմական կրթության ոլորտում:
Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը»,-գրել է Արծրուն Հովհաննիսյանը:
Նշենք, որ նա ՊՆ մամուլի խոսնակի պաշտոնը զբաղեցնում է 2012 թվականից: