Արցախը վերադարձնելու թեկուզ չնչին հնարավորություն միայն «Նոյեմբերի 9-ի» հայտարարությունն է տալիս

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News

44-օրյա պատերազմից հետո ՀՀ իշխանությունների բացթողումների, կրավորական կեցվածքի, իրավիճակին չտիրապետելու և նաև բանակցային գործընթացը ձախողելու արդյունքում այսօր ունենք այն, ինչ ունենք։ Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ՊՆ նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Սեյրան Օհանյանը։

Նշենք, որ այսօր լրանում է Արցախյան շարժման 37-ամյակը, մի խումբ պաշտոնյաներ այս պահին գտնվում են «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։

«Պետք է շարունակենք մեր պայքարը, հակամարտությունը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև չի ավարտվել, Ադրբեջանը՝ իրականացնելով ցեղասպանություն ամբողջությամբ հայաթափեց Արցախը, այսօր Ալիևը Բաքվում դատում է օրինական ընտրված ղեկավարներին, սա բեմականացում է։ Իսկ Արցախը վերադարձնելու թեկուզ չնչին հնարավորություն միայն «Նոյեմբերի 9-ի» հայտարարությունն է տալիս»,- նշել է Օհանյանը։

--00—ՅՄ